Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ է կոչվում «Պլանի գլուխ». միասին վերհիշենք Աբովյան փողոցի հետ կապված հետաքրքիր փաստերը

Աբովյանը երևանյան ամենից հին ու կոլորիտային փողոցներից է, որն իր վրա կրում է լեգենդար հայ մեծերի ոտնահետքերը։ Հինավուրց այս քաղաքը սկզբնապես Ամրոցային է կոչվել, ապա վերանվանվել է Աստաֆյան՝ ի պատիվ գեներալ Աստաֆևի։

Այժմ, ինչպես հայտնի է, այս փողոցը, որն իր վրա ունի բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող կոթողներ ու շինություններ, կոչվում է Խ․ Աբովյանի անունով։ Փողոցով վերարկուն ուսերին գցած հաճախ է վեր ու վար արել հանճարեղ հայ մտավորականը։

Հենց փողոցում շրջելու այդ կերպարանքով էլ փողոցի վերին հատվածում կանգնեցված է լեգենդար մանկավարժի ու նորարար գրողի արձանը։ Շատերը մինչ այսօր էլ փողոցի այդ հատվածը անվանում են «Պլանի գլուխ»։

Ըստ մեկնաբանությունների այդ անվանում գալիս է հնուց։ Քանի որ նախապես պլանավորված է եղել, որ պետք է առաջինը հենց այդ փողոցը կառուցվի, ուստի այն այդպես են անվանել՝ նկատի ունենալով փողոցի վերին հատվածը։

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: