«Վստահ եմ, որ մայրս, իր կյանքի տարիներում սպասված ամենաերազած օրն Երկնքից տեսնելու ա․․․» Արտավազդ Եղոյանի որդու հուզիչ գրառումը հարսանիքից առաջ

Ավելի վաղ առիթ ունեցանք անդրադառնալու Արտավազդ Եղոյանի տղայի՝ Խաչիկ Եղոյանի հարսանյաց շքեղ արարողությանը, ներկա հյուրերին և հանդիսության ընթացքի մասին նրանց արձագանքներին։

Նշենք, որ Խաչիկ Եղոյանը ստեղծել է «Եղոյան պրադաքշնը» և մասնագիտությամբ ռեժիսոր է։ Նա նաև Կենտրոնի թաղապետարանում Կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի գլխավոր մասնագետ է։

Խաչիկը նախօրեին իր կյանքի կարևոր քայլերից մեկն է արել՝ ամուսնացել է, սակայն նրա կողքին այդ կարևոր պահին չի եղել մայրը։ Դեռ քովիդի թեժ օրերին Արտավազդ Եղոյանը ցավով հայտնեց այն մասին, որ իր սիրելի կինը՝ տարիների իր հավատարիմ ընկերը մահացել է։

Հարսանիքի նախօրեին Խաչիկ Եղոյանն այսպիսի հուզառատ հրապարակում է արել․ «Էնքան խառն ու սրընթաց ա եղել իմ կյանքն, որ երբեք չեմ հասցրել մտածել, թե կգա մի օր, որ իմ կյանքի ամենակարևոր օրից մեկ օր առաջ կնստեմ ու կմտածեմ, որ վաղը ամենակարևոր օրս ա։

Հ.Գ. Վստահ եմ, որ մայրս, իր կյանքի տարիներում սպասված ամենաերազած օրն Երկնքից տեսնելու ա»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: