«Որքան գեղեցիկ էիր դու, որքան համեստ ու զուսպ, որքան տաղանդավոր էիր, էն ինչ սիրուն էին աչքերդ․․․» Կարեն Կարապետյանի տարեդարձն է

Սիրելի, բայց ցավոք սրտի վաղամեռիկ եղբոր՝ Կարեն Կարապետյանի տարեդարձը Լիլիթ Կարապետյանն ամեն տարի հուզառատ հրապարակմամբ է շնորհավորում։ Նա իր հրապարակման մեջ գրել է, թե որքան կարևոր է եղբայրը եղել իրենց տան համար և որքան են ինքն ու մայրը կարոտել նրան։

Լիանա Անթառնյանը Լիլիթի հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Անթերի Կարեն, ծնունդդ շնորհավոր, առաջին քայլերը՝ մեր ձորում, մենք միասին ենք սկսել, դու էստրադայում, ես՝ ժողովրդականում, միշտ հիշում եմ մեր հիանալի համերգները, փնջային մրցույթները, դեղին պազիկով ճամփորդությունները։

Որքան գեղեցիկ էիր դու, որքան համեստ ու զուսպ, որքան տաղանդավոր էիր, էն ինչ սիրուն էին աչքերդ՝ զույգ նուշ, ափսոս, շատ ափսոս, հայ արվեստը վաղ կորցրեց իր արարչին, ով որքա՜ն դեռ բան պիտի աներ իր ժողովրդի համար, չէ՞, որ վերջին հաշվով դու նոր֊նոր էիր սկսում քո իրական կարիերան։

Լիլ ջան, մամայի հետ ձեզ համբերություն, կորուստը շատ մեծ է ու ազգային»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: