Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձն է․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն տարվա հուլիսի տասնյոթին Փաշինյանների ընտանիքը նշում է ընտանիքի միջնեկ անդամներից մեկի՝ Շուշանի տարեդարձը։

Այս տարի Շուշանը դարձավ տասնհինգ տարեկան։ Սովորելով Սեբաստացու դպրոցում՝ Շուշանն ունի բավականին զարգացած ստեղծարար միտք։

Դա ակնհայտ է դառնում, երբ հետևում ենք Շուշանի անձնական բլոգը։ Նա որպես վլոգեր բավականին հետաքրքիր բովանդակություն է ստեղծել իր հարթակում, որը կարող է հետաքրքրել և օգտակար լինել նրա տարեկիցների համար։

Եթե նախորդ տարի Շուշանն իր հարազատների հետ տարեդարձը նշել է բնության գրկում՝ գիշերակացով, ապա այս տարի առանձնապես չի ներկայացրել իր ծննդյան օրվա ընթացքի մասին մանրամասներ։

Շուշանի տարեդարձի առիթով լուսանկարներ է տեղադերլ մայրը՝ Աննա Հակոբյանը։ Նա նախ վերահրապարակել է տարիների վաղեմություն ունեցող կադրեր, որոնցում երևում է, որ Շուշանի տարեդարձը նշել են Գեղարքունիքի մարզում՝ Սևանի մոտակայքում։

Ապա տեղադրել է նաև Շուշանի տասնհինգամյակի առիթով արված երկու լուսանկար։ Լուսանկարներում Շուշանը ոճային միջավայրում է գտնվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: