Իմ աճեցրած լոլիկներն են․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Հակոբյան Աննան իր հարթակում աչքի է ընկնում գեղեցիկ տեսնելու և գնահատելու կարողություններով։ Նա անմիջապես նկատում է ամեն մի լավ իրողություն՝ հանրայնորեն խոսելով այդ մասին և ծրածուսելով լավը։

Նա իր օրինակով էլ է դրականն ու լավը տարածում։ Այսօր նա տեղադրել է լոլիկների լուսանկարներ՝ նշելով, որ դրանք ինքն անձամբ է աճեցրել։

Ապա իր ինքնատիպ նախաձեռնությունը մեկնաբանել է այն հանրահայտ իրողությամբ, որ նա արդեն քսանհինգ տարի է, ինչ Իջևանի հարս է, ուստի ինքն էլ ի վերջո սկսել է պոմիդոր, բիբար այլ բարիքներ աճեցնել։

Աննա Հակոբյանին նույնիսկ չի կաշկանդել միջավայրը։ Նա դրանք աճեցրել է Երևանի կենտրոնական մասում, իսկ այսօր արդեն հավաքել են ստացված բերքը։

Աննա Հակոբյանի տեղադրած կադրերում երևում է, որ ծաղիկների համար նախատեսված թաղարներում աճեցվել են ոչ միայն լոլիկներ, այլ նար պղպեղներ։ Լոլիկի գույները տարբերվում են սովորական լոլիկի գույնից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: