Երջանկահիշատակ արտիստուհի Ժենյա Ավետիսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ դերասանուհու մասին

Լեգենդար, երջանկահիշատակ արտիստուհի Ժենյա Ավետիսյանի ծննդյան օրն է։ Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ արտիստուհին մեզ հետ չէ, սակայն նրա կերտած կերպարները, նրա խաղացած դերերը մեզ հետ են, մեր հիշողություններում։

Ժենյա Ավետիսյանը ծնունդով Երևանից է։ Տիմոշենկոյի անունը կրող դպրոցն ավարտելուց հետո Ժենյան սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ստանալով դերասանուհու մասնագիտություն։ Ժենյան նաև հրաշալի ասմունքում էր։

Արտիստուհին հանդես է եկել ավելի քան հարյուր ներկայացումներում՝ կերտելով հետաքրքիր դերեր։ Նա կյանքը կապել է տաղանդավոր դերասաններից մեկի՝ Յուրի Ամիրյանի հետ։ Հյուրախաղերով այցելել է աշխարհի բազմաթիվ երկրներ։

Ժենյա Ավետիսյանի մասին անվերջ ու սիրով խոսում են նրա գործընկերները։ Արտիստուհին կյանքի վերջին տարիներին ավելի պասիվ կյանք էր վարում, սակայն նրա անձը շարունակում էր հետաքրքրել շատերին։

Նախորդ տարի սեպտեմբերին ստեղծագործական հագեցած ու արժեքավոր ուղի անցած արտիստուհու վախճանը մեծ ափսոսանքով ու ցավով ընդունվեց շատերի կողմից։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: