Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել, որը չեն կարողացնում մարել․ կան զոհեր ու վիրավորներ․ տեսանյութ և այլ մանրամասներ

Ադրբեջանական լրատվական նորությունները արդեն մի քանի ժամ է, ինչ անհանգստությամբ ներկայացնում են իրավիճակը Բաքվի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի մոտից՝ Սադարակ առևտրի կենտրոնից։ Լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել Բաքվում գտնվող Բալաջառի կոչվող շրջանի Բինագիդսկ բնակավայրում գտնվող վագոն կայարանի դեպոյում:

Հրդեհի պատճառն ըստ առկա տեղեկատվության 40 տոննա տարողությամբ երկու վագոնների պայթյունն է եղել։ Վագոնները բեռնված են եղել նավթամթերքով։ Հայտնի է, որ նախնական տվյալներով 8 մարդ ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը մահացել են, վեցը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների ազգային անվտանգության քննիչները։ Ավելի հստակ մանրամասների և կորուստների մասին ավելի ուշ են խոստանում հայտարարել, իսկ մինչ այդ հասանելի են տեսանյութեր, որոնք ներկայացնում են իրավիճակի լրջությունը։

Հրանտ Միքայելյանն օպերատիվ կերպով հաճախ իր հարթակում տեղադրում է տեսանյութեր, որոնք ցուցադրում են տեղում առկա խուճապային վիճակը։ Տեսանյութերից մեկը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: