Այս լեգենդար երգչուհին այսօր դառնում է 53 տարեկան․ ճանաչեցի՞ք՝ ով է նա

Համաշխարհային լեգենդ դարձած Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է ծննդյան 53 տարին։ Նա հանրահայտ շքեղագույն արտիստուհիներից է, որ վերջերս ամուսնացավ սիրելիի հետ՝ զարմացնելով և անակնկալի բերելով շատերին։

Ջենիֆերն ընտանիքի երեք քույրերից միջնեկն է․ լույս աշծարհ է եկել ամերիկյան աղքատ թաղամասում ապրող ընտանիքում։ Քույրը հետագայում լրագրող է դառնում, իսկ Ջենին գնում է արվեստի՝ երգի և դերասանության ուղիով։

Ջենին վաղ տարիքում զբաղվել է սպորտով՝ հանդես գալով որպես թեթև ատլետ։ Առաջին ֆիլմը, որտեղ հանդես եկավ Լոպեսը, «Սելենա»-ն էր, իսկ մինչ այդ նա թողարկել էր իր առաջին երաժշտական ալբոմը՝ դառնալով հայտնի։

Երբ Ջենին ծնողներին պատմում է հայտնի արտիստ դառնալու իր նպատակի ու երազանքի մասին, ծնողները դեմ են դուրս գալիս այդ գաղափարին՝ այն հիմա անվանելով։ Այդ պատճառով Ջենին հեռանում է հայրական տնից, վարձում է փոքրիկ բնակարան՝ հաստատվելով Մանհեթնում։

Այժմ արտիստուհին հասել է իր երազանքին և համարվում է համաշխարհային հաջողակ լեգենդներից մեկը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: