«Կրտսեր Մխիթարին տուն տարանք․․․» անասելի հուզիչ կադրեր

Գալեյանների ընտանիքում տարիներ անց նոր զավակի ճիչ է լսվել։ Կրտսեր Մխիթարը, որ ծնվել է ծնողների վիշտը փարատելու, նրանց անամոք ցավը մեղմելու համար, արդեն տանն է։ Մինչ տուն տանելը ծնողները կրտսեր Մխիթարին տարել են ավագ Մխիթարի մոտ՝ Եռաբլուր։

Անասելի հուզիչ կադրեր են հայտնվել համացանցում, որոնցում Մխիթարի մայրիկի դեմքին կարելի է նկատել մեկտեղված վիշտը և ուրախությունը, ցավն ու բերկրանքը։ Նորածինը ևս Մխիթարի նման կանաչ, արտահայտիչ աչքեր ունի։

Գևորգ Ջավախյանի քույրը ևս այս օրերին Մխիթարի ծնողների կողքին է։ Նա ևս ուղեկցել է կրտսեր Մխիթարին հայրական օջախ։ Լուսանկարներ տեղադրելով՝ Սեդա Ջավախյանը գրել է․ «Կրտսեր Մխիթարին տուն տարանք։

Աննկարագրելի զգացումներ, հույզեր ու մեծ հույսեր։ Բարով եկար դու մեր կյանք, բոլորիս էսօր համ անչափ ուրախացրել ես, համ էլ անչափ հուզել։ Դու գրկումս էիր, իսկ ես օդերով։ Հ.Գ. ասել եմ չէ՞, հաջորդը Գևիս եմ գրկելու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: