Երիտասարդ դերասանուհի Ջուլյա Եղշատյանը նույնպես ընտանիք է կազմել՝ ամուսնանալով Տիգրանի հետ։ Ջուլյայի փեսացուն մասնագիտությամբ լուսանկարիչ է։ Մինչ հարսանիքը Ջուլյան նշել է, որ իր համար ամենակարևոր հարցերից մեկն ամուսնության պարագայում հարսանեկան զգեստի ընտրության հարցն է։
Ջուլյայի և Տիգրանի հարսանեկան արարողությունը միանգամայն ներդաշնակ է եղել հայկական հարսանեկան ավանդույթներին և սովորույթներին։ Ապագա ամուսինները նախ հնազանդության և տեր լինելու խոստում են տվել եկեղեցում՝ ստանալով աստվածաին օրհնությունը։
Հետո շարունակել են հարսանեկան արարողությունը բացօթյա վայրում, որտեղ նրանք միավորվել են նաև քաղաքացիական միասնությամբ՝ զագսով։ Ապա արարողությունը շարունակվել է վրանային սկզբունքով հավաքված հանդիսությունների սրահում։
Արարողությանը ներկա են եղել Ջուլյայի և Տիգրանի հարազատներն ու ընկերները, տարբեր սերիալներում ու նախագծերում հանդես եկած դերասան գործընկերներ։ Ջուլյայի և Տիգրանի հարսանեկան գեղեցիկ և շքեղ արարողությունից ուշագրավ ու բացառիկ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։