Քիչ առաջ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ դատական նիստերից մեկի դահլիճում։ Տեղի էր ունենում մայիսից կալանքի տակ պահվող Արմեն Գրիգորյանի դատական առաջնանիստը, որի ժամանակ մեղադրյալը հանկարծամահ եղավ։
Այս դեպքին անձամբ ներկա է եղել Նաիրա Զոհրաբյանը, որը հուզված պատմում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Նա ասում է, որ Արմենը դահլիճ է մտել շատ առույգ։ Նա բոլոր ներկաներին օդային համբույրներ է ուղարկել։
Հանկարծակիորեն իրեն վատ է զգացել։ Ն․ Զոհրաբյանին թվացել է, թե օդը չի հերիքում։ Նա իր հովհարը փոխանցել է դատապաշտպան Ռ․ Մելիքյանին, որ նա տա Արմենին։ Հանկարծ Արմենն ուշագնաց է եղել։ Ն․ Զոհրաբյանը նշում է, որ Արմենի եղբայրը բժիշկ է։
Եղբորը թույլ է տրվել մոտենալ, սակայն նա նույնպես Արմենին չի կարողացել օգնել։ Ն․ Զոհրաբյանը նշում է, որ անձամբ զանգել է շտապօգնության ղեկավարին՝ տեղեկանալով, որ երկրորդ բրիգադն են ուղարկում, սակայն վայրկյաններ անց հայտնել են անդառնալիի մասին։