Օրեր առաջ հանրահայտ արտիստ ու հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի գրող կինն իր հետևորդներին ներկայացրել էր Հայաստանյան բարիքները և մեր երկրի առավելությունները՝ ասելով, որ հանգստանում է հենց Հայաստանում՝ ամուսնու ծննդավայրում։
Ժաննան իր հրապարակումներում հիմնականում այնպիսի լուսանկարներ է տեղադրում, որոնցում ինքը միայնակ է։ Պարզվում է՝ հայրենիքում է նախընտրում ամառային օրերն անցկացնել նաև Ժաննայի ամուսինը՝ Գարիկը։ Այս մասին էլ տեղեկանում ենք Գարիկի ընկերներից մեկի՝ Արմենի հարթակի հրապարակումներից։
Ինչպես հասկանալի է դառնում Արմենի հրապարակումներից, Գարիկն ու Արմենը Հայաստանում եղած ժամանակահատվածում շատ հաճախակի են հանդիպում, իսկ Արմենն իրենց հանդիպումներից որոշ կադրեր տեղադրում է իր հարթակում՝ այդ կադրերը «Երևանյան ժամանց» ձևակերպմամբ վերնագրելով։
Նշենք նաև, որ այս օրերին հայաստանյան հանգիստ են նախընտրում ռուսական միջավայրում հայտնի ու ճանաչված շատ հանրային դեմքեր, որոնք զուգահեռ գովազդում և ներկայացնում են մեր երկիրն իրեն հետևորդներին։