«Թուրքերը մեզ վերադարձնելու շատ բան ունեն, մենք իրենց ո՛չ, հիմա փնտրում եմ մի թուրքի, որ ասած լինի․․․»

Նախօրեին մեր երկրի վարչապետի հեռախոսազրույցը հարևան երկրի ղեկավարի հետ, որ բացառիկ պատմական իրողություն էր վերջին տասնյակ տարիների համար, դեռ շարունակվում է քննարկվել ու վերլուծվել։ Ընդդիմադիր հարթակներում այնքան էլ գոհ չեն այս հեռախոսազրույցի փաստով։

Ակտիվ հանրային կարծիք ունեցող դերասան Գնել Սարգսյանն այս մասին գրում է հետևյալը․ «Թուրքերը մեզ վերադարձնելու շատ բան ունեն, մենք իրենց ո՛չ, հիմա փնտրում եմ մի թուրքի, որ ասած լինի, — տեսեք էրդողանը Փաշինյանի հետ խոսեց, ուրեմն հողերն ուզում ա վերադարձնի կամ ուրեմն ցեղաuպանությունն ուզում ա ընդունի, այդ պառճառով նա պետք է հեռանա։

Փնտրում և չեմ գտնում, ընդ որում դա այն պարագայում, որ էրդողանի վարկանիշը թուրքիայում ընկած է, իսկ Փաշինյանինը Հայաստանում՝ ոչ. թուրքիայում առաջիկայում ընտրություններ են, Հայաստանում՝ ոչ։

Դե իհարկե «պատճառ» կա, բա մենք աշխարհի ամենա խելացի ազգն ենք է, դա հո կատակ անելու բան չի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: