«Անպիտան շպրտված էր թե՛ պետnւթյան, և թե՛ նախկին ընտանիքի կողմից, այո՜, այո՜, նախկին եմ ասում, որովհետև․․․» Լիանա Անթառանյանը պատմում է իր և Կարեն Ջանիբեկյանի հարաբերությունների մասին

Լիանա Անթառանյանն իր և Կարեն Ջանիբեկյանի հարաբերությունների մասին գրում է․ « 2009 թվական, ու ես հանդիպեցի նրան՝ սոված, փորը մեջքից կպած, իր միակի՝ գամփռի հետ, Գառնիի հողամասի ներսից խրճիթ հիշեցնող, մկների վխտոցի մեջ բոմժի կարգավիճակում հայտնված Կարեն Գուրգենիչին։

Առաջին անգամ ես ամաչեցի իմ հագի թանկարժեք մանրաթել շիֆոնից ու կառատանոց բրիլիանտներից, որովհետև իրական բրիլիանտն անպիտան շպրտված էր թե՜ պետnւթյան, և թե՜ նախկին ընտանիքի կողմից, այո՜, այո՜, նախկին եմ ասում, որովհետև արդեն 6 տարի բաժանված էր նա, երբ մենք հանդիպեցիք, և այն թյուր կարծիքը, թե ես նրան տարել եմ, դա միֆ է։

Այդ oրն առաջին անգամ ես ամաչեցի, որ ես ՀԱՅ եմ, ու մտքիս մեջ ասացի՝ թքել եմ Լիանա՜, մետաքսներիդ ու բրիլիանտներիդ վրա, երբ ազգիդ մեծությունը այս կարգավիճակում է։ Այդ օրը ես երդվեցի տիրություն անել նրան, մինչ հասարակությունն այստեղ էլ՝ իր վառ երևակայությունը գործի դրեց։

Ես խնդրում եմ և՜ քաղաքականացնել այս հոդվածս, և՜ անձնականացնել, որովհետև մենք հայ ենք, հայ ենք՝ մեծից մինչև մանրապճեղ։ Օ՜, արդարություն, թող, որ ես թքեմ ճակատին քո պիղծ, ֊ այն ժամ գոռացի, երբ իմ արած ողջ բարություններիս վրա ծծմբաթույն լցրին, որովհետև մենք հայ ենք, մենք հայ ենք, մենք հայ ենք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: