Հանրահայտ երգչուհի Սոնա Սարգսյանը, գաղտնիք չէ, որ սիրում է համագործակցել իր հայրենակիցների հետ՝ նրանց հետ շարունակաբար պահելով ջերմ փոխհարաբերությունները։ Երգչուհու հաջողված համագործակցություններից մեկն էլ հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի հետ դուետն է, որն այսօր էլ լուրջ հաջողություններ է գրանցում։
Սոնան և Արան շարունակում են միմյանց հետ համագործակցել, միասին այցելել ինչ-որ վայրեր։ Սոնան մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ինքն ու Արա Մարտիրոսյանն ինքնաթիռով միասին թռչում ինչ-որ տեղ։
Արան ինքնաթիռում նստած մյուս ուղևորներին մի անեկդոտ է պատմում՝ զվարճալի դեպք, որը կապված թ ինքնաթիռային թռիչքի և ուղեկցորդուհու հետ։ Այդ տեսանյութը Սոնան վերջում մեկ բառով այսպես է մեկնաբանում․ «Անձնակազմ»։
Արա Մարտիրոսյանը Սոնայի այդ մեկնաբանությունն անարձագանք չի թողնում, այլ ավելացնում է․ «Ոչ թե անձնակազմ է, այլ գժանոց»։ Այս մեկնաբանությունը շարժում է ներկաների ծիծաղը։ Տեսանյութը՝ կից։