Կհուզվեք, որ տեսնեք՝ ոնց են զինվորին դիմավորում տան բակում

Զինվորների ծառայության մեկնումը և վերադարձը նրա հարազատների ու ծանոթների համար մեծ ու կարևոր իրադարձություն է։ Այդ կարևոր իրադարձությունը վերածվում է ոչ միայն ընտանեկան, այլ նաև բակային միջոցառումների, որոնք համաբակային տոների են վերածվում։

Զինվորների գալստյան մասին պատմող բազմազան տեսանյութեր են առկա հանրային հարթակներում, որոնք բոլորն էլ անխտիր դիտվում են մեծ հուզմունքով և էմոցիոնալ արձագանքներով։ Որպես կանոն, վերադարձած զինվորներին գնում են դիմավորելու հարազատների և բակային ընկերների մի խումբ։

Հերթական տեսանյութ է յութուբյան հարթակում տեղադրվել, որտեղ երևում է հայրենիքի հերթական պաշտպաններից մեկի վերադարձից կադրեր։ Վերադարձող զինվորին մեքենաներով ուղեկցում են դեպի մանկության բակ, որտեղ նրան գրկաբաց սպասում են մայրն ու մնացած հարազատները։

Այս ամենն ուղեկցվում են ջերմ բացականչություններով, գրկախառնություններով, հուզառատ արտահայտություններով։ Զինվորի վերադարձի այս հուզառատ տեսանյութն ու նրա մտերիմների արձագանքները ներկայացված է ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: