Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի եղբայրը. մանրամասներ

Հերթական ուրախալի և հիացմունքի արժանի լուրն է հանրայնացվել, որից տեղեկանում ենք, որ այսօր լույս աշխարհ է եկել պատերազմի ժամանակ հերոսացած զինվորականներից մեկի եղբայրը։

Պատերազմից բավականին ժամանակ է անցել, սակայն լեռնակերտցի Պապը դեռ համարվում է անհետ կորած։

Ծնողները տան միակ զավակից որևէ լուր կամ մասունքի նշույլ դեռ չունեն։ Իրենց զավակի անտանելի բացակայությունը լցնելու համար Պապի ծնողները՝ Գարիկը և Նարինեն, հերոսական որոշում են կայացրել։

Նարինեն պետության հոգածությամբ այսօր մի նոր Պապ է լույս աշխարհ բերել։ Պապը լույս աշխարհ է եկել Էրեբունու հիվանդանոցում։

Առաջինն այս մասին հայտնել է նորածին բալիկի հայրիկը՝ Գարիկ Այվազյանը, որը ամիսներ շարունակ որդու մասին հրապարակումներ է անում իր հարթակում։

Լուսավոր ու պայծառ Պապին փոխարինելու, ծնողների անանց կարոտն ու վիշտը փարատելու է եկել կրտսեր Պապը, որի ծնունդը ծնողները հրաշք են համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: