Առանց փշաքաղվելու անհնար է նայել․ նորապսակ զույգն այցելել է Եռաբլուր

Եռաբլուրը, լինելով համահայկական սրբավայր հիշեցնող վայր, մշտապես մարդաշատ է ու լի ափսոսանքի հառաչանքներով։ Եռաբլուրի այցելուները տարբեր տարիքների ու սեռերի մարդիկ են, որոնք այցելում են իրենց հերոսացած զավակներին։

Եռաբլուր են այցելում իրենց զավակներին հայրենիքին նվիրաբերած, բայց չհանձնված ու նոր կյանք լույս աշխարհ բերած ծնողները՝ իրենց նորածին բալիկներին գրկած։

Եռաբլուր են այցելում նոր՝ ընտանեկան կյանքի շեմ մուտք գործող երիտասարդ նորապսակները, որոնք եկեղեցում օրհնություն ստանալուց հետո նաև իրենց հերոսացած հայրիկի կամ եղբոր երկնային օրհնությունն են ցանկանում ստանալ։

Հերթական նոր ամուսնացող զույգն է այցելել Եռաբլուր, սպիտակ վարդեր դրել հայրենիքի համար հերոսացած հայրենի պաշտպանի շիրիմին։ Փեսան, որ իր կյանքի կարևոր փուլն անցնում է առանց իր համար կարևոր մարդու՝ հոր, չի կարողանում նրա շիրմաքարի մոտ զսպել արցունքները։

Այս այցելության հուզիչ պահերը ներկայացնող կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: