Սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ցույց է տվել, թե ինչպես են ընտանիքով հանգստանում․ տեսանյութ

Անդրանիկն ու Արաքսյան իրենց երկու զավակների հետ այս օրերին շատերի նման խույս են տվել քաղաքային տապից՝ այցելելով հայաստանյան զով վայրեր՝ վայելելու ամառային հանգիստը։ Արաքսյան իր բնավորության համաձայն նկարահանել ու կադրեր է ցուցադրել իրենց հանգստից։

Ընտանիքը հանգստի համար ընտրել է Տավուշի չքնաղ Աղավնավանք բնակավայրը, որն ունի գեղեցիկ բնության տեսարաններ ու մաքուր օդ։ Ներկայացնելով նախ իրենց ընտրած հանգստյան տան պատուհաններից բացվող տեսարանները՝ Արաքսյան հետո ցուցադրել է նաև տան ներսը։

Ներսում նկարահանումները բավականին զվարճալի ընթացք են ունեցել։ Արաքսյան տան ննջասենյակները ներկայացնելիս բոլոր ննջասենյակներում հանդիպում է քնած Անդրանիկին։ Հետո կատակով նշում է, որ ամեն մի նոր ննջասենյակ ենթադրում է մի նոր մարդ, մինչդեռ նա շարունակ Անդրանիկին է հանդիպում։

Արաքսյայի նկարահանած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Հոդվածին կից ներկայացված են նաև այլ կադրեր, որոնցում երևում է նաև դերասանների դուստրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: