«Շնորհակալ եմ բոլոր ինձ շրջապատող անկեղծ մարդկանց, իսկ հիմա կընդունեմ շնորհավորանքներ․․․» հայտնի դերասան Էդգար Իգիթյանի տարեդարձն է

Հանրահայտ արտիստներից Էդգար Իգիթյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Էդգարն ինքնատիպ կերպար է, որը սկզբունքորեն և հետևողականորեն փորձում է պահել իր ազնիվ ուղու ճիշտ գիծը։

Լինելով ավանդական ընտանիքի զավակ՝ Էդգարը կարևորում է այն փաստը, որ կյանքում մարդը պետք է շրջապատված լինի իրեն հավատարիմ ու լավը կամեցող մարդկանցով։ Իր ակնկալիքների մասին գրառում է արել այսօր Էդգարը։

«Համոզված եմ, որ բոլորի կյանքում կլինեն մնայուն հաջողություններ միայն այն դեպքում, երբ լինենք ներդաշնակ ինքներս մեզ հետ և մեր սկզբունքների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն հասել եմ այն կետին, որ շուտ կարողանում եմ հասկանալ, ով է անկեղծ ինձ հետ։

Շնորհակալ եմ բոլոր ինձ շրջապատող անկեղծ մարդկանց, իսկ հիմա կընդունեմ շնորհավորանքներ»,- իր շնորհակալական ու անցածն ու ներկան արժևորող, գնահատող հրապարակումը եզրափակել է տաղանդաշատ արտիստ Էդգար Իգիթյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: