Մավր Մկրտչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, «Երկնատուն»․ ահա թե ում է այն նվիրված

Օրերս լրացել է տաղանդավոր գրող Վաչագան Մանուկյանի երեսունմեկ տարին։ Վաչագանը արցախյան վերջին պատերազմի թանկագին կորուստներից է։ Նա հայրենիքի պաշտպաններին միացավ այն ժամանակ, երբ զգաց իր ներկայության կարիքը։

Տաղանդավոր գրողն առանց վարանելու մարտի ժամանակ ստանձնեց ամենից պատասխանատու և կարևոր գործոռույթներից մեկը՝ ընկնելով Շուշիի մատույցներում։ Վաչագանի թողած գրական ժառանգությունը, նրա մարդկային արժեքները դեռ երկար կգնահատվեն։

Մավր Մկրտչյանը նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որը նվիրված է Վաչագանի անմահ հիշատակին։ Ստեղծագործության խոսքերի հեղինակը Վաչագանի հայրն է՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, իսկ երաժշտությունը հեղինակել է Մարգարիտա Սարգսյանը։

Հայրը ստեղծագործությունը վերնագրել է «Երկնատուն»։ Նա չի թաքցնում, որ որդու հետո իրեն բավականին դժվար, երբեմն նույնիսկ անհնար է շնչելը։ Նա ամեն օր և ամեն վայրկայն կարոտում է իր խորագետ ու հայրենասեր տղային։

Վաչագան Մանուկյանի անհամ հիշատակին նվիրված «Երկնատուն» ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: