«Ձեր շնորհավորանքները ահագին օգնեցին, ավելի թեթև տարա․․․» ո՞ւմ հետ և ինչպես է ծննդյան տարեդարձը նշել Լիլուն

Հանրահայտ արտիստուհիների Լիլիթը նշել է ծննդյան տարեդարձը։ Չնայած նա այքան էլ գոհ չէ այն փաստից, որ արդեն բոլորել է իր քառասուն տարին, սակայն ծննդյան տարեդարձը բավականին հագեցած ու հետաքրքիր է անցկացրել։

Լիլուի կողքին են եղել ամուսինն ու տղան։ Լիլուի տարեդարձի մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել՝ դիտելով երգչուհու տեղադրած մի քանի ուրախ կադրերը։ Այդ կադրերին կից Լիլուն գրել է․

«Դե հիմա ինչ արած էտա, մեծանում ենք, բայց ձեր շնորհավորանքները ահագին օգնեցին, ավելի թեթև տարա։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, բոլորիցդ, մերսինեեեր»։

Իսկ ավելի վաղ երգչուհին մեկ այլ լուսանկարին կից գրել էր․ «Ողջույն, քառասուն, ես քեզ սպասում էի, տականք»։ Ինչպես երևում է, այս դեպքում ևս Լիլուն չի կորցրել իր հումորի զգացում։

Նա մինչ իր նախկին գործունեությանը վերադառնալն ակտիվորեն հումորային կարճ տեսանյութեր է ստեղծում՝ զվարճացնելով հետևորդներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: