«Հեռախոսով ցույց տվեցի, թե ինչ հարուստ է նման վայրերով Հայաստանը՝ հրավիրելով նաև մեր երկիր: Լեհերն ասացին, որ մենք Ռուսաստանին ենք սատարում, դրա համար չեն դիտարկել մեր երկիրը արձակուրդ մեկնելիս»

Իզաբելլա Աբգարյանը գրում է․ «Տուրիզմ արձաններով չեն զարգացնում, այլ՝ առաջին հերթին դեպի քո երկիր խելամիտ փոխադրման և այստեղ մատչելի մնալու գներով: Փոքրիկ Ախալցխան, որը քարտեզի վրա էլ չես գտնի, բազմաթիվ եվրոպացի զբոսաշրջիկներ են այցելում, շատերը՝ մեկ֊երկու օրով, հետո շարժվում Վրաստանի այլ վայր:

Ինձ հետ այդ օրերին հյուրատանը մնում էին գերմանացի, շվեդ, լեհեր: Բոլորը լեռներում hiking-ի սիրահար էին:
Բնականաբար, հեռախոսով ցույց տվեցի, թե ինչ հարուստ է նման վայրերով Հայաստանը՝ հրավիրելով նաև մեր երկիր: Լեհերն ասացին, որ մենք Ռուսաստանին ենք սատարում, դրա համար չեն դիտարկել մեր երկիրը արձակուրդ մեկնելիս:

Գերմանացին ու շվեդները փորփրեցին հյուրատների գները ու ասացին, որ շատ թանկ է: Ինքներդ դատեք. 5 գիշեր, երկու անձի համար, ընտիր նախաճաշով հյուրատանը վճարել եմ 88$ (այն էլ booking-ով, որ փայ ունի): Ընդհանուր շրջագայությունը՝ ռեստորաններում սնվելով, քաղաքից դուրս միկրոավտոբուսներով տարբեր վայրեր այցելելով, գնալ֊գալով, արժեցավ մոտ 150 000 դրամ: Ի դեպ, 2014֊ից 500 դրամանոցներ էինք հավաքում, որոշեցինք, որ ծախսելու լավագույն ձևը ուղևորությունն էր: 170 000 դրամ էինք հավաքել
Կարո՞ղ ենք հենց մենք մեր երկրում այդ գումարով այդքանն անել: Ոչ:

Մենք նույնիսկ ներքին նորմալ տուրիզմի պայմաններ չունենք: Ա կետից Բ կետ հասնելը բարդ է, եթե մեքենա չունես: Իսկ հյուրատների, ռեստորանների գներն էլ շատ թանկ են, եթե պայթած վիճակ չի: Լավ է, որ վերջին տարիներին արշավական խմբեր կան: Մատչելի է ստացվում: Բայց բոլորը չէ, որ սիրում են խմբակային ճամփորդություններ: Կարող եք տաս արձան տեղադրել, բայց եթե գներով պարտվում եք կողքի երկրին, նույն բնության ու սարերի համար այնտեղ կնախընտրեն գնալ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: