«Հա, ինքը իմ ախպերն ա, հա՜, ինքը էն հայտնի դոկտոր Անթառանյանն ա․․․» Էրիկ Անթառանյանի հրապարակումը եղբոր մասին

Հանրահայտ հաղորդավար Էրիկ Անթառանյանը երբեմն հպարտանում է իրենց ընտանիքով, ընտանիքի անդամներով։ Անթառանյանների հայտնի ընտանիքի ներկայացուցիչ է նաև մանկական հայտնի բժիշկ Անթառանյան Արան։

Էրիկը լուսանկար է տեղադրել եղբոր աշխատասենյակի մուտքի մոտից ու հրապարակում արել նրա բժշկական բարեխղճության ու սկզբունքայության մասին։ Նա գրել է․ «Հա, ինքը իմ ախպերն ա, հա՜, ինքը էն հայտնի դոկտոր Անթառանյանն ա, հա ինքը լիքը երեխեքի բուժել ու դեռ բուժելու ա։

Չէ՜, Ձեր երեխու համար հատուկ ասելու կարիք չկա, հերթը ուրիշ երեխեքի հերթի հաշվին առաջ գցելու կարիք չկա, ինքը ասելուց ավելի «լավ» կամ ավելի «վատ» չի բուժելու, ինքը նվիրվելու ա բոլորին ու Յուրաքանչյուրին։

Ու հա, Ես հպարտ եմ, որ էս ազգանունը համ ես եմ կրում համ ամենահաս Բժիշկ Անթառանյանը, ու հա, էսօր ես իրա պացիենտն էի ու գոհ դուրս եմ եկել բժշկից»։

Рейтинг
( 17 оценок, среднее 3.82 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: