«Ծնունդդ շնորհավոր, իմ հրեշտակ»․ կարող եք ասել, թե որ հայտնի անհատի զավակի լուսանկարն է

Զավակները մեր միջավայրի լուսավոր կետերն են, իսկ ծնողների՝ հպարտության հիմնական գրավականը։ Այս առումով բացառություն չէ նաև հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը, որը, ընտանիք կազմելով բավականին հասուն տարիքում, միանգամայն գիտակցում է ընտանիքի կարևորությունն ու բացառիկությունը։

Նրա ներկայիս հպարտության հիմնական գրավականը նրա զավակներն են՝ Հենրին ու Էլիզաբեթը։ Այսօր Նունեի ընտանիքում տոնական տրամադրություն է տիրում, քանի որ տարիներ առաջ հենց այս օրն է լույս աշխարհ եկել նրանց սիրելի Բեթին։

Մայրը հաճախ է իր թիթզ աղջնակի հետ տիկտոկյան տեսանյութեր պատրաստում՝ տարբեր առիթներով շեշտելով Բեթիի սերն ու հակումները դեպի արվեստը։ Բեթին սեր ունի նաև քանդակագործության և նկարչության հանդեպ։

Նունեն խոստովանում է, որ աղջիկն այդ գիծը ժառանգել է հայրական կողմից, քանի որ Ավոյի հայրական կողմը նույն հակումներն են ժամանակին ունեցել։

Երգչուհին դստեր տարեդարձի առիթով տեղադրել է Բեթիի փոքր տարիքի լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հրեշտակ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: