Լիդուշիկի ծննդյան տարեդարձն է․ ահա թե ինչ տեսանյութ է հրապարակել նա այդ առիթով

Դեռ մանկական տարիքից բավականին հայտնի և իր հայտնիության շեմը պահող Լիդուշիկն այսօր բոլորում է ծննդյան քսաներեք տարին։

Լիդուշիկը Երևանից է, նա դպրոցական տարիներին ստացել է նաև երաժշտական կրթություն, ինչպես նաև զբաղվել է պարով։

Նա դեռ մանուկ հասակից մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի, շրջագայել աշխարհի տարբեր երկրներով։ Լիդուշիկի վաղ տարիքում կատարած երգերը սիրելի են ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար։

Այժմ Լիդուշիկը որոշ չափով փոխել է իր ոճը։ Նա դեռ չի գտել իր վերջնական կերպարը։ Թերևս դա է պատճառը, որ երգչուհին հանդես է գալիս տարբեր կերպարներով ու տարատեսակ ոճային ստեղծագործություններով։

Իր տարեդարձի առիթով Լիդուշիկը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է գրկել իր տարեդարձի տորթը և երգում հայտնի ծննդյան երգը։

Լիդուշիկի տեղադրած ինքնաշնորհավորական այս տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: