Երջանկահիշատակ դերասանուհի Ժենյա Մկրտումյանի ծննդյան օրն է․ հուզիչ դրվագ դերասանուհու կյանքից

Երջանկահիշատակ արտիստուհի Ժենյա Մկրտումյանն այսօր կդառնար յոթանասունչորս տարեկան։ Նա կյանքից հեռացել է վաթսունութ տարեկան հասակում։ Դերասանուհին շատ ակտիվ ու կենսունակ էր, ուստի նրա մահը շատ անսպասելի էր շատերի համար և ցավով ու ափսոսանքով ընդունվեց։

Ժենյան մեծացել է արտսիտական միջավայրում։ Նրա տատիկը լեգենդար արտիստուհի Արուս Ոսկանյանն է եղել։ Ժենյայի դուստրը ևս հեռու չէ մշակույթից։ Նա երգչուհի Մայա Մարգարյանն է, որը ներկայանում է ինքնատիպ կերպարով։

Ժենյայի մասին նրա գործընկերներն ու ընկերները շատ ջերմ հիշողություններ ունեն։ Լիանա Անթառանյանը պատմում է հետևյալը․ «Մի դեպք պատմեմ ու ինքներդ էլ, գիտեմ, կապշեք պատմությանս առանցքի շուրջ։

Այն արվեստագետի մեծ նվիրումի, սիրո և պատասխանատվության ու հավատարմության մեծ զգացումների մասին է, ամառային մեր հերթական հյուրախաղային տուրը պիտի մեկնարկվեր դեպի զորամասեր։

Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ և ՊՆ-ի աջակցությամբ, պիտի գնայինք հեռավոր Սյունիք, այնտեղից էլ, պիտի գայինք, հասնեյինք մինչև Բերդ, զանգ եկավ, վերցրի, Ժենյաս էր։ Նա հուզմունքը կոկորդում հազիվ խեղտած, ինձ հայտնեց, որ Մոսկվայում մահացել է իր միակ քույրը։

Ես սառած մնացի՝ ինչպես, ոնց, ախր տղաները մեզ սպասում են, հովանավորի առաջ պատասխանատվության մեծ զգացում։

— Լիանչկա, բայց դու մի նեղվիր, ես քեզ, տրուպային և զինվորներին հուսախաբ չեմ անի, ես խնդրել եմ մերոնց, որ դիակը պահեն սառնարանում, մինչև, որ կավարտեմ հյուրախաղերը»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: