«Եկել եմ ամենահամեղ ջրի և ամենահաճելի կոնյակի երկիր». Գարիկ Մարտիրոսյանի կինը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով

Հանրահայտ հայերից Գարիկ Մարտիրոսյանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ընտանիք է կազմել ու ապրում է Ժաննա Լևինայի հետ։ Ժաննան գրող է։ Նա Գարիկին երկու հրաշալի զավակներ։ Ժաննան ինստագրամում ունի բավականին մեծ լսարան։

Գարիկը առիթների դեպքում ասում է, որ իրենք ընտանիքով հաճախակին են ամառային արձակուրդներն անկացնում հայաստանյան իրենց սիրած վայրերում։ Այս տարի Մարտիրոսյանի ընտանիքը նույնպես արձակորւդը որոշել է հայկական բնակավայրերում անցկացնել։

Այս մասին իր հարթակում պատմել է Ժաննան՝ լուսանկար հրապարակելով և իր հետևորդներին ներկայացնելով Հայաստանն իր ողջ հմայքով։ Ժաննան գրել է․ «Այցելել եմ բարձրաբերձ սարերի և ճերմակ երկնքի երկիր, հյութեղ նռան, հասուն ծիրանի և սաթի պես սև խաղողի երկիր։

Համեղ ջրի ու որակյալ կոնյակի երկիր, երգ ու պարի, ուրախությունների երկիր, ուր ապրում են բարեսիրտ, պայծառ, հզոր, կենսասեր ու տաղանդաշատ մարդիկ, որոնք հոգեպես ինձ հարազատ են։ Ողջույն, արևավառ, սիրուն, հյուրասեր Հայաստան»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: