Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը․ ահա թե որտեղ

«Մշակութային Սյունիք» լրատվական պորտալը հայտնում է, որ այսօր Կապանի դրամատիկական թատրոնի կողային հատվածում տոնական կերպով բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Կապանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։

Դիմաքանդակի բացման արարողությանը ներկա է եղել Երվանդ Ղազանչյանի և Նովենցի որդին՝ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ինչպես նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, արվեստի, մշակույթի գործիչներ, թատերասեր կապանցիներ:

Ներկաները արտիստներին արժևորող ելույթներ են ունեցել։ Հիշեցնենք, որ տաղանդավոր մշակութային գործիչներն իրենց ստեղծագործական ուղին սկսել են Կապանի թատրոնից, մեծ ավանդ ունեն թատրոնի զարգացման գործում:

Ե․ Ղազանչյանը եղել է Կապանի թատրոնի ղեկավարը, իսկ Գալյա Նովենցը՝ առաջատար դերասանուհիներից մեկը։ Այսօր թատերական աշխարհը հիշում և նշում է տաղանդաշատ դերասանուհու տարեդարձը. դերասանուհին կդառնար 85 տարեկան:

Հակոբ Ղազանչյանը օրվա ավարտին դերասան ընկերների հետ նշել է այդ կարևոր առիթը՝ Կապանից լուսանկար տեղադրելով։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: