«Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ժամկետային այն զինծառայողների զորացրումը, ովքեր չարաբաստիկ պատերազմի ժամանակ նորակոչիկներ էին․․․» հուզիչ գրառում

Հանրահայտ ու մեծ հարգանք վայելող մանկավարժ Կարինե Չիբուխչյանն իր հարթակում գրում է հետևյալը․ «Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ժամկետային այն զինծառայողների զորացրումը, ովքեր չարաբաստիկ պատերազմի ժամանակ նորակոչիկներ էին։

Ընդամենը մի քանի օրվա կամ մեկ ամսվա ծառայող լինելը չխանգարեց նրանց գնալ առաջնագիծ, արագ տիրապետել զենքին և մարտնչել թշնամու դեմ։

Ու դեռ դրանից հետո էլ ինչքան մեծ կամքի ուժ էր պետք անվերջանալի թվացող մեկ ու կես տարի էլ շարունակել ծառայությունը այն վայրերում, որտեղ տեղի է ունեցել պատերազմը, որտեղ զոհվել կամ վիրավորվել են իրենց ընկերները։

Բարի վերադարձ մեր հերոսներին։ Երանի՜ բոլորը վերադառնային։ Հավերժ փառք ու պատիվ զոհված մեր հերոսներին, խոնարհումս նրանց ծնողներին։

Թո՛ղ բոլոր զինվորները այսուհետ ծառայեն խաղաղ ու անփորձանք»,- իր հրապարակումը եզրափակում է հանրահայտ մանկավարժ Կարինե Չիբուխյանը, որ նույնպես զինվոր ունի սահմանին ծառայող։

Рейтинг
( 5 оценок, среднее 3.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: