Աննա Հակոբյանը դստեր հետ հանգստի վայրից լուսանկարներ է տեղադրել․ ահա թե որտեղ են նրանք

Աննա Հակոբյանը օրեր առաջ արտերկրում հագեցած ուղևորություն ունեցավ, որի շրջանակներում հանդիպեց հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների։ Հետո, Հայաստան վերադառնալով, Աննա Հակոբյանը սկսեց ներհայաստանյան այցեր կազմակերպել։

Նա նախ Սյունիք այցելեց, որտեղ հանդիպեց հետաքրքիր մարդկանց և իրողությունների, որոնց մասին իր հարթակում որոշ հրապարակումներ արեց։ Նրան հատկապես տպավորել էր այն, որ հայկական միտքը կարողանում է ստեղծել ժամանակից ստանդարտներին համապատասխան հանգստի պայմաններ։

Նկատենք, որ Աննա իր բոլոր այցելություններից ժամանակ, հատկապես արտերկիր կատարած այցերի դեպքում, մշտապես հպարտությամբ կրում և ներկայացնում է հայկական արտադրանքը։

Սյունիքում շրջայցից հետո Աննան Տավուշի մարզ է մեկնել։ Նա այնտեղ է իր դուստրերից Արփիի հետ։ Աննան լուսանկարներ է տեղադրել «Ապագա» կոչվող հանգստի գոտուց։ Հանգստի գոտին գտնվում է Ենոքավան բնակավայրում։

Աննա Հակոբյանի տեղադրած կադրերում երևում է շրջակայքի շքեղ ու հեքիաթային բնությունը, ինչպես նաև այդ բնությամբ հիացող փոքրիկ Արփին, որ մայրիկի հետ վայելում է իր ամառային հանգիստը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: