Այսօր անմահ հերոս հետախույզ Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա անցած փառահեղ ուղու մասին

Անմահացած հետախույզ Թաթուլ Հակոբյանը կդառնար քսանութ տարեկան։ Թաթուկն իր անցած կարճ, բայց փառահեղ ուղին անցել է մեծ պատվով ու նվաճումներով։ Թաթուլին ճանաչողները վեհ պատկառանքով էին խոսում նրա հավասարակշռված ու ինքնավստահ, խիզախ ու համարձակ կերպարի մասին։

Թաթուլն այն հետախույզներից էր, որը փայլուն կերպով էր կատարում իրեն տրված հանձնարարությունները։ Նա հայոց բանակի լավագույններից մեկն էր, որը  հատուկ առաջադրանքների անթերի կատարման անհաղթելի վարպետ էր․ հաղթահարում էր անծանոթ արահետներ, խճճված ճանապարհներ՝ վերադառնալով հաջողությամբ։

Արցախյան արհավիրքը Թաուլին խլեց իր ընտանիքի ջերմ գրկից։ Նրա կինը՝ Անահիտը և որդին՝ Մոնթեն, հաճախ են այցելու հերոսի շիրիմին։ Թաթուլի շիրիմն արդեն երկու տարի է, ինչ ափսոսանքի ու կարոտի մրմունքներով է շրջապատվում հերոսի ծննդյան օրը։

Թաթուլն իր տղային Մոնթե սիմվոլիկ անունն էր տվել՝ ակնկալելով, որ իր տղան նույնպես առաջիկայում կշարունակի իր ու Մոնթեի նմանների հայրենանվեր գործը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: