Ահա թե ուր է գնացել Նիկոլ Փաշինյանը․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը Արփիի և Աննա Հակոբյանի հետ գնացել է Դիլիջան, որտեղ այցելել է «Դիլիջան» ազգային պարկ։ Այստեղ Պարզ լճի ճանապարհին գտնվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»։

Այս տեսակի եղջերուներին ժողովուրդը նաև մարալ է անվանում։ Աննա Հակոբյանը նկարահանել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը կերակրում հատուկ տեսակի եղջերուներին։ Կադրերում լսվում է նաև փոքրիկ Արփիի ձայնը, որը զարմանում է, որ մայրը նույնպես մտել է եղնիկների մոտ։

Տեղադրելով տեսանյութը՝ Աննա Հակոբյանը նաև հորդորում է, որ Դիլիջան այցելող մարդիկ, որոնք հետաքրքրված են այս եղջերուներով, նույնպես այցելեն կենտրոն՝ տեղեկացնելով, որ մի հոգու համար մուտքի տոմսը շատ չնչին արժողություն ունի։

Մեկ հոգու համար մուտքը 300 դրամ է, իսկ յոթ տարեկանից փոքր երեխաների համար մուտքի համար վճար նախատեսված չէ։

Ա․ Հակոբյանի տեղադրած վերը նկարագրված կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: