Ահա թե ինչ ուշագրավ ու բացառիկ երգի պրեմիերա է ներկայացրել Լիլիթ Հովհաննիսյանը

Լիլիթ Հովհաննիսյանը նոր և ուշագրավ ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել։ Այս ստեղծագործությանը Լիլիթն առանձնահատուկ պատասխանատվությամբ է մոտեցել։

Այս մասին կարելի է կարծիք կազմել՝ դատելով այն հանգամանքից, որ Լիլիթը մեկ անգամ չեղարկեց պրեմիերան՝ բացատրելով գործիքավորման թերություններով։

Լիլիթը խոստովանել է, որ այդ գործի վրա նա իր թիմակիցների հետ աշխատել է շուրջ մեկ տարի։ Նրա ներկայացրած գործը վերնագրված է «Изгнанная» ռուսերեն ձևակերպմամբ։ Լիլիթը երգը հնչեցնում է ռուսերենով ու հայերենով, իսկ վերնագիրը ռուսերենով է։

Ըստ տեսահոլովակի՝ իրադարձությունները կատարվում են ռուսական միջավայրում։ Լիլիթի տեսահոլովակի բովանդակությունը սեռական ոտնձգության ենթարկված ու լռած մի աղջկա մասին, որն իր լռության պատճառով դժվարությունների մեջ է ընկնում։

Տեսահոլովակը մի ամբողջ ֆիլմի սցենարի խտություն ունի։ Ընդ որում, տեսահոլովակն ավարտվում է շարունակության խոստումով։ Բավականին խիտ բովանդակությամբ նկարահանված Լիլիթի նոր տեսահոլովակն ու ստեղծագործությունը կարող եք վարը կցված նյութի մեջ դիտել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: