«Տորթը Ռոբի համար իսկական գնդակ էր դարձել․․․» ահա թե ինչ տեսանյութ է հրապարակել Արփի Գաբրիելյանը

Միհրանի ու Արփիի առաջնեկն արդեն երկու տարի է, ինչ իր ներկայությամբ հագեցրել ու վերաիմաստավորել է ծնողների կյանքը։ Տղայի երկուամյա տարեդարձը ծնողները գեղեցիկ կերպով են նշել։

Նրանք տարեդարձի տորթը գնդակի տեսքով են պատվիրել, իսկ Միհրան Ծառուկյանը Ռոբին շնորհավորելիս նրան դիմել է «ապագա ֆուտբոլիստ» ձևակերպմամբ։ Միհրանը նաև համատեղ լուսանկար է տեղադրել։

Երեխայի տարեդարձի հիմնական մասը բացօթյա է եղել․ Ռոբը բաց երկնքի ներո է փչել իր տորթի մոմերը։ Այդ պահին նրա կողքին են եղել ծնողները։ Այդ դրվագն իր հարթակում տեղադրելով՝ Արփին գրել է հետևյալը․ «Չնայած որ տորթը Ռոբի համար իսկական գնդակ էր դարձել, բայց մոմերը հասցրեց փչի»։

Արփիի այս մեկնաբանությանը կցված տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Նշենք նաև, որ Արփին ավելի վաղ շնորհավորական հրապարակում էր արել՝ ասելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Ռոբերտի մայրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: