Ռոզա Լինի եվրոտեսիլյան ելույթից առաջ շատերն էին վստահ, որ նա բերելու է պատվավոր տեղ մեր երկրի համար, սակայն շատ եղավ բոլորիս զարմանքը, որ նա բավականին ցածր հորիզոնական զբաղեցրեց։ Այդ շրջանում նոևից ակտիվացան մրցույթի քաղաքականացված լինելու մասին խոսակցությունները։
Սակայն Ռոզայի պատմությունն այդ ելույթով ու մրցույթով չավարտվեց։ Նա այն հղկված քարն է, որը երբեք գետնին չի մնալու։ Նրա մասին վերստին հիշում են միջազգային հարթակներում, նրա երգը նորովի մատուցում և նրա մասին ռեպորտաժներ են պատրաստում հեղինակավոր լրատվամիջոցները։
Եվրոպայում եղած շատ հայեր եվրոպական քաղաքների մետրոներում լսել են Ռոզայի հայտնի ու հիթային դարձած երգի կատարումը, որի մասին խոսել են իրենց հարթակներում։
Ռոզային անդրադարձել է նաև հեղինակավոր BBC-ն՝ նշելով, որ Ռոզայի երգի տարբեր հատվածներ օգտագործվել են շուրջ 360,000 տիկտոկյան տեսահոլովակներում։ Ռոզայի կատարումը ևս մեկ անգամ կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։