Հայտնի երգչուհի Եվա Ռիվասի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ երգչուհու մասին

Հանրահայտ երգչուհիներից Եվա Ռիվասը բոլորում է ծննդյան երեսունհինգամյա տարեդարձը։ Նրա իսկական անունը Վալերիա Ծատուրյան է։ Նա ծնունդով Ռոստովից է։ Եվայի մայրը հայուհի է, իսկ հայրը՝ ռուս։ Եվան դեռ մանկուց ծանոթ է եղել հայկական մշակույթին և ավանդներին։

Դեռ դպրոցական տարիներին Եվան, սովորելով անգլիական թեքումով դպրոցում, զուգահեռ հանդես է եկել հայկական երգչախմբում՝ լինելով մենակատարուհի։ Ռոստովում գործել է «Արևիկ» անունը կրող երգի անսամբլ, որի մենակատարուհին է եղել նաև Եվան։

Մինչ դպրոցն ավարտելը Եվան մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ռուսական փառատոնների, գեղեցկության ու երաժշտության մրցույթների՝ մշտապես վերադառնալով մրցանակներով կամ պատվոգրերով։

Դպրոցից հետո Եվան սովորել է Ռոստովի պետական համալսարանում։ Իր գործունեության շրջանակներում Եվան սերտորեն համագործակցել է նաև հայ երաժիշտների, պրոդյուսերների հետ՝ համատեղ իրականացնելով նաև հայկական նախագծեր։

Բարձրահասակ ու հետաքրքիր ուղի անցած երգչուհին ժամանակին մեր երկիրը ներկայացրել է նաև եվրոտեսիլյան մրցույթին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: