«Ծանոթացեք՝ իմ սաներն են․․․» Արփի Գաբրիելյանը հուզիչ հրապարակում է արել

Արփի Գաբրիելյանը, տեսանյութեր հրապարակելով, ներկայացրել է իր առաջին սաներին։ Նա նաև գրառմամբ պատմել է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ինքը սկսել է դասախոսել սաներին։

Պարզվում է՝ իրեն վստահել և դասախոսելու առաջարկ է արել Արթուր Գրիգորյանը, ում հանդեպ Արփին շատերի նման անհուն պատկառանք ունի։ Արփին այս ամենի մասին մասնավորապես պատմել է հետևյալը․ «Ծանոթացեք՝ իմ սաներն են, իմ առաջին ավարտական սաները։

Դուք նրանց անունները դեռ լսելու եք։ 3 տարի առաջ նրանք ընդունվեցին «Արթուր Գրիգորյանի անվան երգի ակադեմիա» ու ես անչափ շնորհակալ եմ Արթուր Գրիգորիչին, որ հենց ինձ վստահեց այս տաղանդավոր երիտասարդներին, ինչպես միշտ Գրիգորիչը ավելի շատ հավատաց ինձ ու իմ կարողություններին, քան ես ինքս ինձ։

Հպարտ եմ ձեզանով, երեխեք ջան, Սիրում եմ Ձեզ շատ շատ,- իր գրառումը եզրափակել է Արփին։ Սըորև կարող եք դիտել Արփիի տեղադրած կադրերից մի քանիսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: