Այս ժպտերես աղջնակն այսօր դարձել է հայկական հումորի ամենահայտնի դեմքերից մեկը․ կռահեցի՞ք՝ ով է նա

Հայկական շոու բիզնեսի ասպարեզի հումորային բաժնի հանրահայտ ներկայացուցիչներից է Զառա Սահակյանը, որն աչքի է ընկնում ներկայանալու ինքնատիպ ոճով ու ձեռագրով՝ տարբերվելով շատերից, որոնք նույնպես փորձում են կայանալ հենց այդ ասպարեզում։

Զառան ինքն էլ հիմա մայրիկ է, ունի տղա, որի հետ անց է կացնում իր ազատ ժամանակահատվածն ու արձակուրդային հանգիստը։ Նա փոքր տարիքում կենսուրախ և խաղասեր բալիկ է եղել։ Շատ աղջիկների նման սիրել է խաղալ տիկնիկների հետ։

Այժմ շատերը Զառային հենց տիկնիկի են նմանեցնում։ Ցավոք, արտիստուհին ամուսնալուծվեց, սակայն այդ փաստի մասին մեծ ափսոսանքով է խոսում, քանի որ կարևորում է ընտանիքի ամբողջական մոդելն ու գաղափարը։

Զառային կարելի է տեսնել հեռուստաեթերից, ինչպես նաև թատերական բեմից։ Հումորային ոճի մեջ կայացած արտիստուհին մոնոներկայացումով է հանդես գալիս։ Նրա ներկայացումները հետաքրքրում են հանդիսատեսին, ինչի մասին են վկայում լեցուն դահլիճները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: