Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է․ շքեղ հարսանիքից առաջին կադրերը

Սամվել Ալեքսանյանի գեղեցկուհի դուստրերից մեկը՝ Լուսինն այսօր ամուսնանում է։ Ալեքսանյանների ընտանիքում օրեր շարունակ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Հրավիրվել են դիմահարդարներ, վարսահարդարներ և ոճաբաններ։

Լուսինի հարսանյաց զգեստը շատ ճոխ է ու շքեղ։ Այն պատրաստվել է հատուկ Լուսինի համար։ Տան արտաքին հարդարանքը ներդաշնակ է օրվա խորհրդի հետ։ Ուշադրություն է դարձվել ամեն մի դետալի։ Ծնողները ոչինչ չեն խնայել Լուսինի հարսանյաց հանդեսը գերշքեղ դարձնելու համար։

Հարսանյաց երեկոն բավականին շքեղ է լինելու։ Ինչպես ենթադրելի է, հարսանյաց արարողությանը ներկա են լինելու և ելույթներով հանդես են գալու այն բոլոր արտիստներն ու երգիչները, որոնք հայտնի են ու պահանջված։

Լուսինի նշանադրությունը ևս բավականին շքեղ էր, իսկ ընթացքը՝ գեղեցիկ կազմակերպված։ Դեռ այն ժամանակ Սամվել Ալեքսանյանի տիկինը ասել էր, որ բավականին լավ հարաբերություններ ունի խնամիների հետ և կարևորում է նրանց մարդկային որակները։ Կադրերը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: