40 տարիների ընկեր և խաղընկեր․ Հրաչյա Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Հայկական դերասանական արվեստի կարկառուն ներկայացուցիչներից է տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանը, որն իր բազմամյա դերասանական գործունեության ընթացքում մատուցել ու մատուցում է միայն բարձրակարգն ու ճաշակովը։

Հրաչյա Հարությունյանը միշտ շատ զուսպ է իր արտահայտչամիջոցների հարցում։ Նա երբևէ կտրուկ գնահատականներ չի հնչեցնում, սկանդալների մեջ չի հայտնվում, անձնական նուրբ թեմաները չի հանրայնացնում։

Սիրված ու տաղանդավոր արտիստը բազմամյա դերասանական հաջողված փորձ ունեցող մեկ այլ արտիստի՝ Լևոն Շարաֆյանի հետ համատեղ լուսանկար է տեղադրել իր հարթակում՝ այն մեկնաբանելով այսպես․ «40 տարիների ընկեր և խաղընկեր Լևոն Շարաֆյան»։

Նշենք, որ Լևոն Շարաֆյանն այն արտիստներից է, որ տարիներ շարունակ մշտական բնակություն է հաստատել ամերիկյան միջավայրում՝ հանդես գալով տեղում նկարահանվող հայկական ֆիլմերում կամ սերիալներում։

Այդ ամենով հանդերձ, հանրահայտ արտիստն ուշի ուշով հետևում է հայկական միջավայրում տեղի ունեցող կարևոր անցքերին՝ անհրաժեշտության դեպքում տարբեր սոցհարթակներում արձագանքելով դրանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: