Օրերս ակտիվորեն քննարկվում էր Սոս Կարապետյանի հայտնած այն տեղեկությունը, որի համաձայն դերասանին ամերիկյան փողոցներից մեկի լուսացույցի ներքո ծեծել են իր կերտած դերերից մեկի համար։ Տեսանյութում Սոսը բացատրում էր, որ նա ընդամենը դեր է խաղացել, ուրիշ ոչինչ։
Նա նաև առաջարկում էր, որ իր հետ կապ հաստատեն ու մարդավայել զրույցի բռնվեն։ Այս դեպքին անդրադարձել է նաև Գոռ Վարդանյանը, որի նկարահանած ֆիլմի դերի համար է դերասանը հայտնվել անախորժ իրավիճակում։
Նախօրեին Սոսը մեկ այլ հրապարակում է տեղադրել, որը բոլորովին այլ բնույթի է։ Հրապարակման մեջ երևում են արխիվային կադրեր Սոսի ընտանիքի անդամների, գլխավորապես հայրիկի մասնակցությամբ։ Արտիստը «Պապա ջան» մեկնաբանությունն է թողել։
Սոսի հարթակի հետևորդները սույն կադրերից հասկացել են, որ արտսիստի հայրը մահացել է, ուստի ցավակցական մեկնաբանություններ են ուղղել դերասանին՝ մաղթելով, որ նրա հայրիկի հոգին լույսերի մեջ լինի։