Երկար սպասված վերադարձս Հայրենիք․ Անդրեն տեսանյութ է հրապարակել

Անդրեն վերջերս առողջական լրջագույն խնդիրների առաջ է կանգնել, որոնց պատճառի մասին ինքն էլ հստակ չի կարողանում խոսել և մեկնաբանել։ Երգիչը միառժամանակ անկողնուն էր գամված, իսկ որոշակի դինամիկայի շնորհիվ կարողանում է տեղաշարժվել։

Սակայն նա դեռ անվասայլակներով է տեղաշարժվում։ Երգիչը վերջերս արտերկրում էր։ Ծննդյան տարեդարձը հարազատների շրջապատում նշելուց հետո վերադարձել է հայրենիք։ Այդ մասին պատմող փոքրիկ տեսանյութ է տեղադրել։

Տեսանյութում երևում է, թե նրան ինչպես են ճանապարհում, իսկ ուղերկցողը վերելակով համապատասխան վայր է տեղափոխում, որպեսզի երգիչն ինքնաթիռով հայրենիք վերադառնա։ Նա տեսանյութին կից գրել է, թե որքան բաղձալի է իր համար այդ պահը։

Նշենք, որ օրերս Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն Անդրեն անձամբ շնորհավորելու առիթ է ունեցել։ Նա և Նազենին շատ մտերիմ ընկերներ են։ Միմյանց մասին հաճախ են հրապարակումներ անում՝ շեշտելով, թե ինչ կարևոր են իրար համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: