«Քրիստիանը 9-րդ դասարանն ավարտեց. ես չիմացա․․․» Էդմոն Մարուքյանի հրապարակումը

Չնայած Էդմոն Մարուքյանն իր հարթակում պարբերաբար անդրադառնում է իր երեք զավակներին, ընկերների շնորհավորանքների ներքո է նշում նրանց տարեդարձը, սակայն առիթների ժամանակ խոստովանում է, որ ինքն իր գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել երեխաներին, նրանց հետ ժամանակ անցկացնել։

Գործիչը նշում է, որ զավակների կրթության ու դաստիարակության հարցերով ակտիվորեն զբաղվում է նրա կինը՝ երեխաների մայրը, որը նույնպես մասնագիտությամբ իրավապաշտպան է, ինչպես նրա ամուսինը։

Էդմոն Մարուքյանի տտղան, ինչպես պարզվում է հոր հրապարակումից, այս տարվա իններորդ դասարանն ավարտող սաների թվում է։ Քրիստիանը բարեհաջող ավարտել է իններորդ դասարանը և դասընկերների հետ նշել այդ կարևոր առիթը։

Քրիստիանի քաղաքակն գործիչ հայրը տեղադրել է տղայի լուսանկարներից մեկը Վահագնի ռեստորանից՝ գրելով հետևյալը․ «Քրիստիանը 9-րդ դասարանն ավարտեց. ես չիմացա թե ինչպես ու երբ անցան այդ տարիները: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: