Տաղանդավոր դերասանուհի Մարիամ Ղազարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ արտիստուհի Մարիամ Ղազարյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսունյոթ տարին։ Նա տարիներ շարունակ հայկական թատրոնի բեմից հաճելի ու անմոռանալի ապրումներ, զգացողություններ է պարգևել հայ հանդիսատեսին։

Մարիամը փոքր տարիքից երգել է։ Նա սկզբնապես չի ցանկացել հայտնվել թատրոնում, սակայն մայրիկի ցանկությամբ և ուղղորդմամբ հայտնվել է թատրոնում։ Նրա մայրը ժամանակին ցանկացել է արտիստուհի դառնալ, սակայն նրա երազանքն անկատար է մնացել։

Մարիամին շատերը հատկապես ճանաչեցին ու սիրեցին «Տաքսի, տաքսի» հանրահայտ ներկայացման մեջ իր կերտած Ադելաիդայի դերակատարման համար։ Նա այդ և այլ բազմաթիվ ներկայացումների շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրների հեղինակավոր բեմերում։

Մարիամը հանդես է գալիս հեռուստասերիալներում, նախագծերում։ Մարիամն ավելի քան քառասուն տարի է, ինչ իրեն նվիրել է բեմարվեստին, դերասանական արվեստին։

Մարիամ Ղազարյանի երկու դուստրերի մայր է, հրաշալի թոռնիկների տատիկ։ Նրա աղջիկներն ունեն իրենց ընտանիքները։ Մարիամի աղջիկները՝ Էլզան և Էսթերը, ընտրել են լեզվաբանի մասնագիտությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: