Սիրուշոյի վիճակը ծննդաբերությունից հետո լավ չէ․ տեսանյութ

Իր երրորդ ու միակ դստերը լույս աշխարհ բերելիս հանրահայտ երգչուհի Սիրուշոն բավականին չարչարվեց։ Նախ երգչուհին իր բալիկին բավականին երկար ստիպված եղավ սպասել։ Չնայած պտուղը երրորդն էր, սակայն նա ամեն դեպքում ծննդյան ուշացում գրանցեց՝ լույս աշխարհ գալով նախատեսված ժամկետից բավականին ուշ։

Հետո մայրիկի հրապարակումից հասկանալի դարձավ, որ երեխան բավականին մեծ կշիռ ունի․ նա ավելին է, քան չորս կիլոգրամը, ինչը լրացուցիչ դժվարացրել է բալիկի ծննդյան գործընթացը։ Սիրուշոյին մոտ գտնվող մարդիկ իրենց մեկնաբանություններում գրում են այն մասին, որ բալիկը լավ է, բայց մայրիկի վիճակն այնքան էլ լավ չէ։

Ամեն դեպքում երգչուհին բժշկական աչալուրջ հսկողության ներքո է գտնվում, իսկ նրա կյանքին որևէ վտանգ չի uպառնում։ Երգչուհու հարթակում նախապես պատրաստված տեսանյութ է հայտնվել, որտեղ մեկնաբանվում է նոր ծնված բալիկի Զաբել անվան ընտրության հարցը։

Սիրուշոյի վիճակի մասին պատմող տեսանյութը և այլ մանրամասներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: