«Մոտ ժամը 22:00 ի կողմերն էր, մեքենայով անցնում էի և նկատեցի, որ Կառավարության շենքի 5-րդ հարկում լույսեր է վառվում․․․»

Հայկ Թորոյանը նախօրեին ունեցած իր տպավորությունների մասին գրում է․ «Չնայած կիրակի օր է և բավականին ուշ ժամ՝ «մոտ ժամը 22:00 ի կողմերն էր» մեքենայով անցնում էի և նկատեցի, որ Կառավարության շենքի 5-րդ հարկում լույսեր է վառվում։

Իսկապես շատ հաճելի զգացողություն ապրեցի, քանզի ինձ պարզ եղավ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքում մեր երկրի ղեկավարներից աշխատում են, չնայելով օրը աշխատանքային է կամ ոչ։ Եթե ճիշտ նկատեցի և չեմ սխալվում, ապա 5-րդ հարկի այդ աշխատասենյակը, որի լույսը վառ էր, դա Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Պ-րն Արայիկ Հարությունյանի աշխատասենյակն էր։

Հ.Գ. Սիրելի Հայրենակիցներ, հանգիստ վայելեք ձեր հանգստյան օրերը և համոզված եղեք, որ ՀՀ Կառավարությունը հանձինս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի ու էլի շատերի, որոնք շաբաթ և կիրակի օրերը ևս աշխատում են հանուն բարեկեցիկ և հզոր Հայաստանի Ապագայի։

Չեմ ցանկանում, որ այս գրառումովս որևիցե մեկի մոտ «զոմբիի տպավորություն թողնեմ», պարզապես ոգևորությանս աստիճանը բարձր էր և ցանկացա հանրային կերպով իմ երախտագիտությունը հայտնել և գնահատել Կառավարությանն ու բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց անձնականը մի կողմ դրած աշխատում են շաբաթը 7-օր, օրը «24» ժամ»։

Рейтинг
( 7 оценок, среднее 3.29 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: