Հրաժեշտի այս հուզիչ տեսագրությունը գտնվել է Յուրի Շատունովի հեռախոսում՝ մահվանից հետո

Հանրահայտ երաժշիտ Յուրի Շատունովի հանկարծակի վախճանը մեծ ազդեցություն թողեց նրա երկրպագուների և առհասարակ նրա ստեղծագործությունները երբևէ լսած մարդկանց վրա։ Իսկ այդպիսիք բազմաթիվ են։

Ցնցող է նաև Շատունովի հետ կապված վերջին իրողությունը, որը նրա մահվանից հետո է բացահայտվել։ Պարզվում է՝ երգիչն հենց իր մահվան օրը հեռախոսում մի տեսագրություն է արել, որտեղ անդրադարձել է իրեն ուղղված հարցերին։

Նա մասնավորապես անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է պատրաստվում համերգներին։ Վերջին շրջանում ակտիվ երգարվեստ վերադառնալու միտում ունեցող երգիչը, որ զբաղված էչ համերգային շրջագայություններով, բացատրել է, որ ինքը համերգների առհասարակ չի պատրաստվում, քանի որ բեմում նա կարծես տանը լինի։

Շատունովն իր մտքերը բանաստեղծության տեսքով է հայտնել։ Երգչի գեղեցիկ բանաստեղծությունը, որը նա արտասանում է՝ ուղղելով իր երկրպագուներին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Այն ինքնատիպ հրաժեշտի խոսք է, որը գիտակցված չէ։

Рейтинг
( 9 оценок, среднее 3.22 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: