Լեգենդար արտիստ Կարեն Ջանիբեկյանի տարեդարձն է․ նրա կանանց անդրադարձը լեգենդար արտիստի կյանքին

Լեգենդար ու անկրկնելի արտիստ Կարեն Ջանիբեկյանի տարեդարձն է։ Կարեն Ջանիբեկյանն ունեցել է հագեցած ու հարուստ մասնագիտական և անձնական կյանք, որը լի է եղել տարատեսակ հետաքրքիր ու յուրօրինակ իրադարձություններով։

Կարեն Ջանիբեկյանը նախ ամուսնացած է եղել սցենարիստ Աննա Աղասյանի հետ։ Աննան ոչ միայն հոգ է տարել Կարենի առկա զավակների մասին, այլ նրան երկու տաղանդավոր զավակներ է պարգևել՝ Գուրգենը, որ նկարիչ է և Սոսը, որ արտիստ է։

Ծերության ու կյանքի վերջին տարիներին Կարեն Ջանիբեկյանը ապրել է Լիանա Անթառանյանի հետ։ Լիանան այդ ժամանակ ամուսնալուծված էր և ուներ մեկ դուստր։ Նա հաճախ է պատմում, թե ինչ երջանիկ է եղել լեգենդար արտիստն իր ընկերակցությամբ։

Լիանան թերթերից մեկին հարցազրույց է տվել, որի ժամանակ իր բազում պատմություններին զուգահեռ հիշել է, թե ինչպես է Կարեն Ջանիբեկյանն իրեն ասել, թե միայն նա է արժանի, որ Ջանիբեկյան կոչվի։

Լիանայի հետ ապրելու տարիներին Կարենի հարաբերությունները զավակների հետ այնքան էլ միանշանակ չեն եղել։

Կարենի մահից հետո նրա նախկին կինը՝ Աննա Աղասյանը սցենար է գրել արտիստի կյանքի մասին, որի հիման վրա տղան՝ Գուրգենը մեկ շնչով նայվող ֆիլմ է նկարահանել։ Այն կարող եք դիտել կից։

Рейтинг
( 12 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: