«Երբ որ զանգում եք, առիթ վարելու գին եք ճշտում, խնդրում եմ մի զարմացեք նշվող արժեքից ու․․․»

Հայտնի արտիստ Աղաս Մանուկյանը, ինչպես ոմանք տեղյակ են, արտիստական գործունեությանը զուգահեռ նաև տոնական հանդիսություններ է վարում՝ ստանձնելով թամադայի դերը։ Նա իր պրակտիկայում բախվել է անհաճո իրավիճակի, որի մասին բարձրաձայնել է իր հարթակում։

Աղասի հրապարակումից պարզ է դառնում, որ ոմանք, իրենից հանդիսավարության գին ճշտելով, հետո դժգոհում են իր ասած բարձր արժեքի համար։ Արտիստը զգուշացնում է, որ իրեն դիմելուց առաջ հաշվի առնեն, թե ում են դիմում առհասարակ։

Աղաս Մանուկյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Կարևոր բան ասեմ։ Ժողովուրդ ջան, երբ որ զանգում եք, առիթ վարելու գին եք ճշտում, խնդրում եմ մի զարմացեք նշվող արժեքից ու մուննաթ մի եկեք։

Ախր զանգելուց պետք ա գիտակցեք՝ ում եք զանգում և ինչի պետքա էդ արժեքը լինի։ Երբ որ ես ունեմ Օպել-ի փող չեմ զարմանում մերսեդեսի գներից։ Ինձ թվում ա՝ մենք իրար հասկացանք»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: